Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Յայլյանը վերադառնում է մեդալով

Յայլյանը վերադառնում է մեդալով
07.05.2013 | 12:38

Պերուում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ընտրանուց այսօր մրցահարթակ է ելել 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանը, ով մեր միակ աղջիկ ներկայացուցիչն է: Պոկում վարժությունում երրորդ մոտեցմամբ Իզաբելան հաղթահարել է 87 կիլոգրամ կշռող ծանրաձողն ու արժանացել փոքր բրոնզե մեդալի: Երկրորդ վարժությունում նրա բարձրացրած 107 կիլոգրամն եղել է չորրորդ արդյունքը: Երկամարտում նույնպես հայ ծանրորդուհու արդյունքն եղել է չորրորդը` 194 կգ, որն ընդամենը մեկ կիլոգրամով է պակաս եղել վենեսուելացի Ֆիգուերայի արդյունքից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ